«Քվանտ» վարժարանի հեռավար դպրոց

Երևան, Բագրատունյաց 23/2
Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

hr@quantum.am

Նորություններ

Մայրենիի, հայոց լեզվի ու գրականության քննական արդյունքները․․․

13.01.2018

Մայրենիի, հայոց լեզվի ու գրականության քննական արդյունքները․․․

Սիրելի՛ աշակերտներ,
մայրենիի, հայոց լեզվի ու գրականության քննական միավորներն ու գնահատականները տեղադրված են․․․

Ուշադրություն

09.01.2018

Ուշադրություն

Սիրելի՛ աշակերտներ,
տեղի է ունեցել 2-րդ դասարանի 10․01․18 օրվա մայրենիի քննության ժամի փոփոխություն․ 8։30-ի փոխարեն քննությունը կսկսվի ժամը 11։30-ին։

Միջոցառումներ

Մեկնարկում է տարրական դպրոցի ինտերակտիվ ուսուցման համակարգը

03.06.2015

Մեկնարկում է տարրական դպրոցի ինտերակտիվ ուսուցման համակարգը

Սույն թվականի հունիսի 15-ից մեկնարկելու է կայքի ինտերակտիվ դասընթացների բաժինը տարրական դպրոցի համար:

Ավարտական միջոցառում

03.06.2015

Ավարտական միջոցառում

«Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի առաջին դասարանի առաջին շրջանավարտները ուսումնական տարին կամփոփեն գեղեցիկ միջոցառմամբ:

Մեր վարժարանը

«Քվանտ» վարժարանը
Հայաստանի Հանրապետության

փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որն սկսել է գործել 1991թ. սեպտեմբերից (արտոնագիր հ. 001): Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ: Այսօր վարժարանի 32 դասարաններում սովորում է շուրջ 500 աշակերտ: Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը: Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` հետևյալ հոսքերով. ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաբանասիրական, տնտեսագիտական, Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր, ընդ որում առաջին չորս հոսքերը գործում են 10-րդ դասարանից սկսած, իսկ հինգերորդ` միջազգային հոսքը` 11-րդ դասարանից սկսած:

Ուսումնական ծրագրերը կազմված են միջնակարգ կրթության և բուհերի ընդունելության ծրագրերի հիման վրա այնպես, որ աշակերտը լրիվ միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ պատրաստվի նախընտրած բուհի ընդունելության քննություններին: